Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

16 նոյ 2018 12:37

Սկանդալ ԱԺ-ում.ԱԺ փոխնախագահն ու ՀՀԿ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը

Սկանդալ ԱԺ-ում.ԱԺ փոխնախագահն ու ՀՀԿ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճըԱզգային ժողովն այսօր չհաստատեց Ամենայն հայոց կաթողիկոսի պետական պահպանությունն ավելացնելու մասին օրինագիծը, որի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավորներն էին:Օրինագիծը բուռն բանավեճի առարկա դարձավ խորհրդարանում, ԱԺ փոխնախագահն ու ՀՀԿ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն նախկինում մտահոգ չէր վեհափառի անվտանգության հարցով:
"Որովհետև ՀՀԿ-ի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները և աղանդավորները չեն վխտում և Առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, վեհարանի գրավման փորձեր չէին կատարում և Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Իսկ էս վեց ամսվա ընթացքում մենք տեսանք և վեհարանի գրավման փորձեր, և վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և աղանդավորության քարոզ, և գոմիկության քարոզ: Այդ դրա համար էսօր մենք բերել ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը”,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ հարցին ուղիղ օրենսդրական լուծումներ պետք է տալ, չպետք է այնպես լինի, որ վարչապետից կամ այլ անձից կախված լինի կաթողիկոսի անվտանգության հարցը: Նա մեղադրեց Ելք խմբակցությանն ու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին՝ նախագիծը տապալելու համար:
Նախագծի քննարման ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ եթե այսօր վեհափառը չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, դա նրա խնդիրն է, պետք է մտածի, թե ինչու է այդպես:
Ի պատասխան Շարմազանովն ասում է, որ  Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, եթե Աստվածաշունչ մի քիչ շատ կարդային, կհասկանային, որ մենք իրավունք չունենք տալ մեր հոտի առաջնորդներին:
"Վեհափառը դա Աստծուց ա, ցանկացած եկեղեցու առաջնորդ, նա Աստծուց ա: Եվ մենք՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հոտի հետևորդներ, մենք չէ, որ պետք է որոշենք ինչ պետք է անի վեհափառը, ինչ չպետք է անի”,- նշեց Շարմազանովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր