Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

16 նոյ 2018 18:15

Թուրքիայում Ղարաբաղ անվանումով ևս մեկ զբոսայգի է բացվել

Թուրքիայում Ղարաբաղ անվանումով ևս մեկ զբոսայգի է բացվելԹուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում «Ղարաբաղ. եղբայրության այգի» անվանումով զբոսայգի է բացվել: Ուրֆայի քաղաքապետարանի կողմից կառուցված զբոսայգում կանգնեցվել է նաև այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հուշարձան:
Թուրք-ադրբեջանական սև քարոզչության հերթական արգասիքը հանդիսացող զբոսայգու բացմանը ներկա են գտնվել Ուրֆայի քաղաքապետ Նիհաթ Չիֆթչին, թուրք պատգամավորներ, ինչպես նաև Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Գանիրե Փաշաևան, ով մշտապես ներկա է գտնվում Թուրքիայում իրականացվող բոլոր հակահայկական նախագծերին:
Չիֆթչին տեղեկացրել է, որ Ուրֆայի քաղաքային խորհուրդը քաղաքի Էյյուբիյե շրջանում բացված 106.000 քմ. մակերես ունեցող այս այգուց բացի մեկ ծառուղի էլ կառուցվում է Քարաքյոփրու շրջանում, որն էլ անվանելու են Ադրբեջանի ծառուղի:
Բացման ժամանակ ելույթ ունեցած Փաշայեվան էլ ասել է, որ «եղբայրության այգու» բացմամբ իրենք կարևոր ուղերձ են հղում և՛ իրենց բարեկամներին, և՛ թշնամիներին:
Վերջինս շնորհակալություն է հայտնել Թուրքիային «հայերի իրականացրած կոտորածների» ժամանակ իրենց կողքին լինելու համար: Ադրբեջանցի պատգամավորը ավելացրել է նաև, որ Թուրքիայից բացի միակ մուսուլմանական երկիրը, որ իրենց աջակցել է այդ հարցում, Պակիստանն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր