Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

17 նոյ 2018 10:44

Տեսանյութ.Կարատեի հմտություններին տիրապետող 10-ամյա աղջիկը փրկվել է մանկապիղծի ձեռքերից

Տեսանյութ.Կարատեի հմտություններին տիրապետող 10-ամյա աղջիկը փրկվել է մանկապիղծի ձեռքերիցՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկի քաղաքում նոյեմբերի 14-ի երեկոյան 10-ամյա աղջիկը ճանապարհվելիս է եղել կարատեի պարապմունքների, երբ նրա վրա հարձակվել է մի տղամարդ ու գետնին գցել: Նա սկսել է ծեծել երեխային՝ խփելով դեմքին ու պահանջելով հանվել: Այդ պահին աղջկան օգնության է հասել մոտակայքով անցնող մի կին, իսկ այդ ընթացքում աղջիկը հարվածել է բռնաբարության փորձ անողին ու դիմել փախուստի:
Հայտնի է, որ 4-րդ դասարանում սովորող աղջիկն, ում անվանում են Սաշա, 2 տարի է՝ զբաղվում է կարատեով, վերջերս էլ դեղին գոտի է ստացել:
Հարձակման հետևանքով կոտրվել է աղջկա քիթը, պատռվել է շրթունքը, աչքը այտուցվել է:
43-ամյա տղամարդը այժմ կալանավորված է, հարուցվել է քրեական գործ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր