Ակցիա` կենդանաբանական այգում. Արջերն ու գայլերն ամեն վայրկյան կարող են դուրս գալ մարդկանց դեմ

Այսօր` նոյեմբերի 17-ին, Կոնդանաբանական այգու մոտ մի խումբ քաղաքացիներ` այգու ներկա և նախկին մի շարք աշխատակիցներ, կենդանիների պաշտպաններ, բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ Խաչատրյանի սխալ վարչարարության արդյունքում կենդանաբանական այգում փլուզումներ են լինում ամեն օր, կենդանիները ամեն վայրկյան կարող են դուրս գալ քաղաքացիների դեմ:Ակցիա անողներին դուր չի գալիս նաև այն, թե ինչպես է Խաչատրյանը վերաբերվում կենդանիների հետ: