Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի          Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում       Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես    

17 նոյ 2018 13:54

Նախկին գյուղապետի տղան զանգել է կնոջն ու ասել. «Ինձ կամրջից ցած եմ նետում». դին հայտնաբերել են փրկարարները

Նախկին գյուղապետի տղան զանգել է կնոջն ու ասել. «Ինձ կամրջից ցած եմ նետում». դին հայտնաբերել են փրկարարներըԱյսօր՝ նոյեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը, ԱԻՆ ՓԾ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբերն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն այս պահին պարզում են, թե որ վարչական շրջանի ոստիկանությունն ու քննչական բաժինն է զբաղվելու նշված դեպքով, քանի որ ամեն անգամ մի քանի ժամ է պահանջվում, մինչև ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ում վարչական տարածքում է դին հայտնաբերվել։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայ գյուղի նախկին գյուղապետի տղան է՝ Արայ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Քոչարյանը։ Դեպքի վայր ժամանած մահացածի բարեկամներն ասում էին, որ նա կամրջից իրեն նետելուց առաջ զանգահարել է կնոջը և ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա իրեն ցած է նետել։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր