Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

17 նոյ 2018 20:25

ՆԱՍԱ-ն ուղիղ եթերով կցուցադրի InSight տիեզերանավի վայրէջքը Մարսում

ՆԱՍԱ-ն ուղիղ եթերով կցուցադրի InSight տիեզերանավի վայրէջքը ՄարսումԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունն (ՆԱՍԱ) ուղիղ միացում կվարի Մարսում InSight սարքի վայրէջքի պահին:
Ինչպես հայտնում է CNN-ը, ՆԱՍԱ-ի մասնագետները օնլայն ռեժիմում կմեկնաբանեն, թե ինչ է կատարվում Կարմիր մոլորակում: Տիեզերական նորությունների սիրահարները կկարողանան ուղիղ եթերում հետևել, թե ինչպես է տեղի ունենում տիեզերական սարքերի ժամանումը Մարս:
Ինչպես նշվում է, ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան երկու հեռարձակում է վարելու միաժամանակ: Առաջինը կհեռարձակվի անմիջապես թռիչքների կառավարման կենտրոնից, երկրորդը կուղեկցվի մասնագետների մեկնաբանություններով:
InSight մարսագնաց սարքը մոլորակի վրա վայրէջք կկատարի նոյեմբերի 26-ին՝ 15:00-ին (երևանյան՝ 24:00):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր