Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

17 նոյ 2018 21:00

Կենդանակերպի 5 ամենահամեստ նշանները

Ցուլ: Համեստ են, ռեալիստ,  զուսպ: Լավ են ճանաչում իրենց, գիտեն իրենց արժեքը: Գիտեն իրենց ուժեղ հատկությունները, հաջողությունները, թույլ կողմերը, հասկանում են անհաջողությունների և ձախողումների պատճառները:
Միշտ ցանկանում են զարգանալ, ավելի լավը դարձնել իրենց, կյանքն ու միջավայրը, որում ապրում են: Ցուլերին քիչ է հետաքրքրում՝ կարողացե՞լ են տպավորություն գործել մարդկանց վրա, թե՞ ոչ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն իրենց ուժեղ կողմերը և առանձնապես կարիք չունեն, որ մյուսները հաստատեն դա ու ճանաչեն:
Խեցգետին: Համեստ են, կարողանում են ղեկավարել իրենց, չեն բարձրաձայնում ու չեն սիրում հպարտանալ արված աշխատանքով, հաջողություններով ու պարգևներով: Որպես կանոն՝ ավելի շատ հետաքրքրված են մտերիմների հաջողություններով:
Խեցգետիններն անտարբեր չեն սեփական հաջողությունների նկատմամբ. նրանք պարզապես կարիք չունեն:
Կույս: Նախընտրում են խորհուրդներ ու քննադատություն: Ձգտում են կատարելագործվել, լավագույն արդյունքների հասնել: Ուշադիր լսում են մարդկանց խելամիտ մեկնաբանություններն ու խորհուրդները, դեմ չեն քննադատությանը, եթե այն կառուցողական է և ռացիոնալ:
Խորհուրդները, որոնք դուր չեն գալիս Կույսերին, նրանց ցավ չեն պատճառում. Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական խելացի են և կարողանում են հաշվի առնել բոլոր գործոնները: Նրանց համար կարևոր են ոչ թե հաջողությունները, այլ խնդիրները լուծելու գործընթացն ու իդեալական լուծումներ գտնելը:
Կշեռք: Հանգիստ են, ինքնավստահ, զուսպ են հաճոյախոսություններ լսելիս: Միշտ դրականն են որոնում մարդկանց մեջ, կարողանում են գնահատել իրենց ուժեղ կողմերը:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն իրենց տաղանդները, և հաճախ են հաջողության հասնում, բայց առհասարակ անհրաժեշտություն չեն տեսնում դրա մասին բոլորին ասելու: Նրանք գերադասում են աշխատել ու կատարելագործվել:
Ձկներ: Ձկները ոչ միայն համեստ են, այլև անշահախնդիր են, հոգ են տանում մյուսների մասին: Առատաձեռն են ու ընկերասեր:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինտուիցիան լավ է զարգացած, նրանք հաճախ բնազդաբար հասկանում են՝ ինչի կարիք ունեն մտերիմները: Ցանկանում են մոտիվացնել մտերիմներին, նրանց օգնել ավելի լավը լինել: Երբեմն Ձկներն այնքան զբաղված են մարդկանց օգնություն տրամադրելով, որ մոռանում են իրենց մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր