Մենք նման վարվելակերպ չենք ունեցել.չի կարելի այս էյֆորայի շրջանում ընտրություններ կազմակերպել

Ըստ նրա՝ հեղափոխության ժամանակ կարելի էր միայն երեք փողոցի հետևել՝ Նալբանդյան, Աբովյան, Ամիրյան, ու տեսնել, թե մտքափոխ ոնց էին կանգնած փողոցի ծայրին, մտածում էին՝ իջնե՞լն է ճիշտ, թե՞ բարձրանալը, միանա՞նք, թե՞ չմիանանք.
«Հենց որ ակտիվանում էր իշխանությունը, զգում էին, որ ինչ-որ բան պետք է փոխվեր, կամաց իջնում էին, հենց որ տեսնում էին՝ նախորդ իշխանության կողմից լինում էր կոշտ հայտարարություն, հետ էին գնում: Իսկ ամսի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, պարզապես տեղ չէին տալիս, թե ով պետք է առաջին շարքում լիներ: Նիկոլի իշխանության ներկայացուցիչները հրում էին՝ դու մեզ պետք չես, էն մեկի վզից քաշում էին՝ արի, դու կարող ա մեզ պետք լինես: Այդպե՞ս էին իշխանություն ու ընդդիմություն ձևավորում, ես չեմ հասկանում: Մենք նման վարվելակերպ չենք ունեցել»:
Բաղդասարյանն ասաց, որ իրենք ընդունում են՝ եթե չլինեին սխալներ ու բացթողումներ, բնականաբար, այս ամենը տեղի չէր ունենա, բայց այդ կերպ էլ քաղաքական դաշտ չի կարելի ձևավորել. «Դա շատ վտանգավոր է՝ նման քաղաքական դաշտ ձևավորելը, իսկ առայժմ ամեն ինչ դրան է անում: Այդ պատճառով ենք մենք ասում՝ չի կարելի այս էյֆորայի շրջանում ընտրություններ կազմակերպել: Պետք է թողնեին՝ կառավարությունը մի տարի աշխատեր, հանրությունը գնահատական տար»: