Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

19 նոյ 2018 16:50

Ինչպես ճանաչել բորբոքումն օրգանիզմում. ուշադիր եղեք

Ինչպես ճանաչել բորբոքումն օրգանիզմում. ուշադիր եղեքԲորբոքումն օրգանիզմի պաշտպանողական հակազդեցությունն է վնասակար ազդակներին: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ բորբոքումը կարող է սուր և քրոնիկական լինել: Վերջինս հանգեցնում է հյուսվածքների փոփոխության, որոնք գտնվում են բորբոքման հատվածում:
Օրգանիզմում բորբոքային գործընթացների մասին վկայում են հետևյալ նշանները.
կարմրածություն
այտուց, որը շոշափելիս ջերմություն եք զգում
ցավ
շարժունակության սահմանափակում (այս ախտանշանն առավել արտահայտված է հոդի բորբոքման դեպքում)
մարմնի այն հատվածի աշխատանքի խանգարում, ուր բորբոքային գործընթացներ են զարգացել:
Քրոնիկական բորբոքման դեպքում կարող են նկատվել նաև հետևյալ ախտանշանները.
հոգնածություն
խոցեր բերանում
ցավ կրծքավանդակում
ցավ որովայնում
տենդ
ցան:
Յուրաքանչյուր բորբոքային գործընթաց առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Հարկավոր է դիմել մասնագետի՝ բժշկական օգնություն ստանալու համար:
Եթե արդեն իսկ քրոնիկական բորբոքային հիվանդություն է ախտորոշվել, անհրաժեշտ է հետևել հիվանդութան ընթացքին, պարբերաբար այցելել բուժող բժշկին և կատարել նրա ցուցումները:
Օրգանիզմում բորբոքման դեպքում  կարող են օգտակար լինել իմբիրը, քրքումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր