Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին          Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ       Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...    

19 նոյ 2018 17:05

Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին

Առաջիկա օրերին կիմանաք. Արթուր Վանեցյանը՝ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մասին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով՝ առաջիկա օրերին հանրությունը կտեղեկանա, թե ով է կոռուպցիոն սկանդալի մեջ կասկածվող պատգամավորը, ում մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր ԱԺ ամբիոնից:
«Առաջիկա օրերին կիմանաք»,-լրագրողի հարցին ի պատասխան ասաց Վանեցյանը:
Անդրադառնալով իր ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրգործին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ գաղտնալսումների հետ կապված որևէ բան չի կարող ասել: «Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություն է նշանակված, քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա»,-հավելեց նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ էլ ԱԱԾ պետն ընդգծեց, որ օպերատիվ աշխատանքներն իրականացվում են: «Օպերատիվ աշխատանքը կավարտենք, երբ կլինեն արդեն կոնկրետ հրապարակումներ, մենք կկարողանանք բոլոր հրապարակումներին պատասխաններ տալ. դրա համար այս պահին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից»,-նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր