Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժ»-ը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Այս գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Էդուարդ Ղազարյանը եւս չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը. նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու եւ իրացնելու մեջ։
Առաջադրված մեղադրանքը մասնակի է ընդունել միայն ամբաստանյալներից Գոռ Համբարձումյանը։ Ըստ մեղադրանքի, նա 2017թ. դեկտեմբերի 20-ին, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման նպատակով Դավիթ Սիմոնյանից ապօրինի ձեռք է բերել եւ պահել զգալի չափերով` ընդհանուր 3.56 գրամ մարիխուաննա թմրամիջոց: Այսօրվա դատական նիստում Գոռ Համբարձումյանն միջնորդեց իր նկատմամաբ քրեական հետապնդումը դադարեցնել համաներման կապակցությամբ։
Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց բավարարել միջնորդությունը և Գոռ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
Դավիթ Սիմոնյանն այսօր կրկին դատարան էր ներկայացել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ իր անվտանգության հետ կապված խնդիր է տեսնում: