Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 նոյ 2018 10:52

Մոսկվայում քթի վիրահատությունից հետո հայուհին կոմայի մեջ է ընկել․ վիճակը ծայրահեղ ծանր է

Մոսկվայում քթի վիրահատությունից հետո հայուհին կոմայի մեջ է ընկել․ վիճակը ծայրահեղ ծանր էՄոսկվայի մասնավոր կլինիկաներից մեկում տեղի ունեցած վիրահատությունից հետո հայազգի 25-ամյա Կարոլինա Սարգսյանը հայտնվել է կոմայում։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ աղջիկը ցանկացել է քիթը ձեւափոխել, սակայն վիրահատությունից հետո կոմայի մեջ է հայտնվել։
Աղջկա մայրը պատմել է, որ վիրահատությունը լավ է անցել, սակայն դրանից հետո Կարոլինան սկսել է իրեն վատ զգալ։ Բուժքույրը նրան քնաբեր է տվել, ինչից հետո աղջիկը սկսել է զառանցել, ապա հայտնվել կոմայի մեջ։
Աղջկա մայրը պնդում է, որ նրան չափազանց շատ դեղամիջոցներ են տվել, ինչի հետեւանքով էլ աղջիկը նման վիճակում է հայտնվել։
Հիվանդանոցի անձնակազմը վստահեցնում է, որ Կարոլինայի մոտ ալերգիկ ռեակցիա է սկսվել դեղամիջոցներից մեկից։ Սակայն նույն հիվանդանոցի նախկին աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ մեղավորը հիվանդանոցի անեսթեզիոլոգն է, ով առանց ստուգելու՝ տարբեր դեղամիջոցներ է ներարկել Կարոլինային։
Ի դեպ, այս հիվանդանոցում սա առաջին նմանատիպ դեպքը չէ։ Հիվանդանոցի նախկին աշխատակիցը պնդում է, որ նույն այդ անեսթեզիոլոգի պատճառով հիվանդանոցում երեք կին է մահացել։
ՌԴ քննչական կոմիտեն դեպքի առթիվ ուսումնասիրություն է սկսել։
Նշենք նաեւ, որ բժիշկները ներկայումս պայքարում են աղջկա կյանքը փրկելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր