Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 նոյ 2018 12:23

Նոյյան տապանը կարող էր իրանական լեռան վրա լինել. The Sun

Նոյյան տապանը կարող էր իրանական լեռան վրա լինել. The SunՆոյյան տապանը, ըստ մի տեսության, հայտնաբերվել է Իրանի մի լեռան վրա: Աստվածաշնչի հնէաբանության, ուսումնասիրության եւ հետազոտության ինստիտուտի (Bible Archaeology, Search & Exploration Institute) հետազոտողները պնդում են, որ հստակ ապացույցներ ունեն, թե տապանը գտնվում է Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Թահթ ե Սոլեյման լեռան գագաթին: Այս մասին հայտնում է բիտանական The Sun լրատվամիջոցը: 
Նշվում է, որ ըստ խմբի` նրանք 4600մ բարձրության վրա փայտե բեկորներ են հայտնաբերել, որոնց մի հատվածը վերցվել է փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ բեկորները քայքայված փայտից են: Քարերի բեկորների վրա նույնիսկ հայտնաբերվել են այնպիսի մասունքներ, որոնք սովորաբար օվկիանոսի հատակում են լինում:

«Խմբի անդամները չեն պնդում, որ հայտնաբերված բեկորները Նոյյան տապանից են, սակայն կարծում են, որ դա շատ հավանական է»,- գրում է թերթը:
Սեպտեմբերին The Sun կայքը հայտնել էր, որ ավելի քան 1000 տարի առաջ ստեղծված Mappa Mundi – Հերեֆորդի քարտեզի վրա Նոյի տապանը վերցված է շրջանի մեջ եւ ակնհայտ կերպով պատկերված է քարտեզի ներքեւի ձախ կողմում` այսօրվա հայ-իրանական սահմանին: Այս տեղեկությունը համապատասխանում է նաեւ գլխավոր վարկածին, որ Նոյի տապանը կանգ է առել պատմական Հայաստանի Արարատ լեռան գագաթին:
Իսկ մեկ այլ հետազոտող էլ պնդում է, որ Արարատ լեռը չի կարող լինել այն տեղում, որտեղ Նոյի տապանը կանգ է առել, քանի որ լեռը երեւան է եկել ջրհեղեղից հետո։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր