Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի հետ բազմաթիվ գումարներ կվերադարձվեն բյուջե
«Ես պահանջում եմ, որ Սաշիկ Սարգսյանն այդ 30 մլն դոլարը կամավոր վերադարձնի բյուջե և մնացածը նույնպես»,- սեպտեմբերի 11-ի հանրահավաքում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ Սաշիկ Սարգսյանի 30 միլիոն դոլարի վրա կալանք է դրված:
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողները վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ փուլում է գտնվում այդ գումարի վերադարձը բյուջե: «Նախաքննությունը շարունակվում է, բայց ես համոզված եմ, որ էդպիսի բազմաթիվ գումարներ կվերադարձվեն բյուջե: Ես հասկանում եմ, որ ուզում ենք բոլոր քրեական գործերն արագ ավարտվեն ու գնան դատական քննության, բայց քաղաքական, միջազգային վիճակն ազդում ա գործի քննության վրա»,- ասաց Ն. Փաշինյանը: