Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

20 նոյ 2018 15:17

Այդ մեծ-մեծ խոսողներին պետք է «տուշոնկեքը» տալ ու ասել՝ դա կեր ու ապրի. Փաշինյանը գոհ չէ

Այդ մեծ-մեծ խոսողներին պետք է «տուշոնկեքը» տալ ու ասել՝  դա կեր ու ապրի. Փաշինյանը գոհ չէ
 
 
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը զինված ուժերում տրամադրվող սննդի որակից գոհ չէ: Այդ մասին Փաշինյանն ասաց կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես ինքս ուտելիքից գոհ չեմ, քանի անգամ գնացել եմ դիրքեր, ասել եմ, որ սարսափելի է: Այդ խնդրով զբաղվել ենք, զբաղվում ենք և պետք է զբաղվենք, բայց պետք է հասկանանք, որ մեկ օրում այդ ծավալի հարցերը չեն կարգավորվի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ զինծառայողների  ներքնաշորերի հետ կապված մեխանիզմի փոփոխություն ևս իրականացվում է:
«Այո, այստեղ խնդիրներ ունենք: Եվ ոչ միայն այստեղ: Մարդիկ կան, ովքեր մեծ-մեծ խոսում են, պետք է նրանց այդ «տուշոնկաները» տալ, ասել՝ կեր և քարոզարշավն արա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր