Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

20 նոյ 2018 15:30

Պետբյուջե է վերադարձվել 10 մլրդ 554 մլն դրամ. ընթացքի մեջ է 64 մլրդ դրամի քրեական գործ

Պետբյուջե է վերադարձվել 10 մլրդ 554 մլն դրամ. ընթացքի մեջ է 64 մլրդ դրամի քրեական գործՊետական եկամուտների կոմիտեի մասով 2018 թվականի մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պետական բյուջե է վերադարձվել 10 մլրդ 554 մլն դրամ: Այդ մասին կառավարությունում հրավիրված ասուլիսում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան թալանված միջոց է վերադարձվել պետությանը:
«Հավելյալ հարկային պարտավորությունների վերադարձը ժամկետ է պահանջում և կազմվել են գրաֆիկներ: Պետական վերահսկողական ծառայությունը, դատախազությունը ևս ունեն ցուցանիշներ: Ընդհանուր թիվ այս պահին չեմ կարող նշել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այժմ հարուցված են 64 մլրդ դրամի քրեական գործեր՝ չարաշահումների, յուրացումների մասով: «Արդյոք սա ամբողջն է՝ ոչ, ինչո՞ւ ամբողջը չէ, որովհետև քննչական մարմիններն ունեն հնարավորությունների որոշակի սահմանափակում: Նրանք աշխատում են հնարավորության ամբողջ ծավալով: Երբ ավարտվեն այդ քննությունները, ապա կսկսվեն նորերը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, նաև այս ընթացքում կառավարությունն առաջարկներ է ստանում՝ պետությանը վերադարձնելու գույք կամ գումար: «Դրանք մանրամասն նայում ենք և դրա վերաբերյալ նաև պետք է հանրային դիրքորոշում լինի: Առաջարկողները մարդիկ են, ովքեր գիտեն, որ քննությունը հասնելու է իրենց: Պետք է հասկանանք, թե արդյոք օբյեկտիվ է իրենց առաջարկած գումարի չափը, թե իրականում պետք է վերադարձնեն դրա կրկնակին կամ եռակին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր