Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

20 նոյ 2018 19:25

Մասիսում հայրը բռունցքներով հարվածել է քնած աղջկան, ապա՝ խեղդել

Մասիսում հայրը բռունցքներով հարվածել է քնած աղջկան, ապա՝ խեղդելԱրարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է  39-ամյա կնոջ սպանության գործով դատավարությունը, որով որպես մեղադրյալ է անցնում հայրը։
Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է8 կնոջ դի՝ բռնության հետքերով։ Թարմ հետքերով անմիջապես ձերբակալվել էր հայրը, ում հետագայում առաջադրվել էր մեղադրանք։
Պարզվում է հոր եւ աղջկա միջեւ պարբերաբար վիճաբանություններ են եղել վերջինիս կողմից ալկոհոլ օգտագործելու հարցի վերաբերյալ։ Դեպքի օրը խմած է եղել հայրը, ով սկսել է վիճել հյուրասենյակում՝ անկողնում, քնած դստեր հետ՝ քնած ժամանակ ձայներ հանելու համար։ Ապա, ըստ մեղադրանքի, երկու բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել  քնած աղջկա կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին՝ գլխի, դեմքի, կրծքավանդակի շրջանին և մարմնի այլ մասերին, իսկ հետո ձեռքով բռնել է դստեր պարանոցի դիմացի հատվածից, մյուս ձեռքով սեղմելով փակել  բերանը և խեղդամահ արել։
Հորը՝ 67-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քրեական գործը դատարանում քննվում է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր