Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

21 նոյ 2018 10:18

Դատավորները լիազորությունները վայր կդնեն. քաղաքական դրդապատճառներո՞վ, թե..«Ժողովուրդ».

Դատավորները լիազորությունները վայր կդնեն. քաղաքական դրդապատճառներո՞վ, թե..«Ժողովուրդ».«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի դատավոր պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի եւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները:
Շատերը հակված են կարծելու, որ Ռշտունին ու Պապոյանը դատական համակարգից հեռանում են քաղաքական դրդապատճառներով. Վազգեն Ռշտունու՝ համակարգից դուրս գալը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով (ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը վերացրեց նրա խափանման միջոցը՝ կալանքը, սակայն ՀՀ ՎՃռաբեկ դատարանը գործը կրկին ուղարկեց ՀՀ Վերաքննիչ դատարան նոր քննության), ուստի Ռշտունին հետագա պատասխանատվությունից խուսափելու համար է որոշել լքել դատական համակարգը:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է դիմել Ռշտունուն, սակայն նա գտնվում է արտերկրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր