Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

21 նոյ 2018 11:08

Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով

Շերեմետեւոյում Հայաստանի քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքովՄոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի Է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել Է թափառքի ժամանակ: Այդ մասին տեղեկացնում Է  «Լենտա. ռու»-ին հայտնել Է Ռուսաստանի քննչական մարմինների մի աղբյուր:
Աթենք մեկնած ինքնաթիռի օդաչուն դիսպետչերներին հայտնել Է, որ հավանաբար կենդանու Է բախվել Է թռիչքավայրԷջքային գոտում: Ինքնաթիռի համակարգերը վնասվածքներ չեն արձանագրել, ուստի որոշվել Է օդանավը չվերադարձնել օդանավակայան:
Զոհված 25-ամյա տղամարդու ինքնությունը պարզվել Է նրա գրպանում հայտնաբերված փաստաթղթերով: Ինչպես հայտնել Է Ռուսասաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի միջտարածաշրջանային հետաքննչական վարչության ներկայացուցիչ Նատալյա Ֆյոդորովան, կատարվում Է քննչական ստուգում:
ՌԵՆ ՏՎ-ի աղբյուրները հավելում են, որ զոհվածը Հայաստանի 1993 թվականին ծնված քաղաքացի Է: Նշվում Է, որ նա արտաքսվել Էր Իսպանիայից եւ Մադրիդից մեկնել Էր հայրենիք Մոսկվայում միջանկյալ կանգառով: Այժմ մասնագետները պարզում են, թե ինչպես Է երիտասարդը հայտնվել թռիչքային գոտում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր