Տեսանյութ.Ամեն կերպ փորձում են ընկերությանը սնանկացման տանել, ինչո՞ւ է թույլատրվում ապօրինի գործել «Ալ տրանսին»
Հայացք մամուլի ակումբում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը և փաստաբան Գուրգեն Գրիգորյանը խոսեցին
Երևան-Արմավիր երթուղային գծի հետ կապված խնդիրների մասին:
Բանախոսները նշեցին, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Երևան-Արմավիր երթուղային գծի
հետ կապված խնդիրներն արդեն 9 տարի է լուծում չեն ստանում, իսկ վերջին ամիսներին վիճակն էլ ավելի է սրվել:
Տվյալ երթուղով ապօրինի կերպով ուղևորափոխադրումներ
են իրականացնում այլ կազմակերպություններ, որոնց անօրինական եղանակով թույլատրվել է
սպասարկելու Երևան-Մեծամոր, Երևան-Մյասնիկյան, Երևան-Ջանֆիդա և Երևան-Նալբանդյան երթուղիները:
Այդ երթուղիները սպասարկող կազմակերպությունները,
ուղևորափոխադրումներ են իրականացնում չվացուցակներից դուրս՝ փաստացի իրականացնելով
Երևան-Արմավիր երթուղով ուղևորափոխադրումներ, որով վնասներ են հասցնում «Գալակտիկա
տրանս սերվիս» ՍՊԸ-ին:
Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը նշեց, որ բազմիցս դիմումներ են ներկայացրել տարբեր
պատկան մարմիներին, ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին և ներկայիս նախարարներին: Երևանի
Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել և քննվում է քրեական գործը: Ոստիկանության Արմավիրի
մարզի Արմավիրի բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն իրավիճակը չի փոխվել. «Առհասարակ
որևէ միջոց չի ձեռնարկվել օրենքով սահմանված կարգով հարցին լուծում տալու համար.«Արդեն
9 տարի է ինչ խնդիրներ են առաջացել, բայց վերջին շրջանում հիմնարկը հայտնվել է շատ ծանր իրավիճակում, և պատճառն այն է, որ Երևան-Արմավիր-Երևան գծում առանց թույլտվության, ապօրինի կերպով շուրջ 40 մեքենա է աշխատում, որոնք ոչ թույլտվություն ունեն, ոչ տենդեր են շահել: Նրանք սպասարկում են Երևան-Արմավիր-Երևան ուղեգիծը՝ վնաս պատճառելով «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին: Դիմել ենք նախկին ու ներկա իշխանություններին՝ վերաբերմունքը զրո է: Կարծես
ամեն կերպ փորձում են ընկերությանը սնանկացման տանել: Հիմա հարուցվել է քրեական գործ, և այն 8 ամիս է՝քննվում է: Դեռ արդյունք չկա:
Վարչապետին, Գլխավոր դատախազին, ոստիկանապետին դիմելուց հետո նյութեր հազիվ նախապատրաստվեցին, չնայած արդեն արձանագրել էին, որ Ավտոկայանում ապօրինի մեքենաներ են աշխատում, որոնք արդեն
100-ավոր միլիոնների վնաս են պատճառել «Գալակտիկա տրանս սերվիսին, ինչպես նաև պետությանը՝ քանի որ ապօրինի են գործում: Իսկ,
թե ինչո՞ւ է թույլատրվում ապօրինի գործել «Ալ տրանսին» մտածելու լուրջ տեղիք կա»,-նշեց
Գուրգեն Գրիգորյանը:
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն էլ ասաց, որ արդեն 9 տարի է պայքարում է այս անօրինականության դեմ.«Հիմնարկն ուզում են խլել, մենք հիմա սնանկացման եզրին ենք: Երբևէ չի եղել, որ 44 մեքենա աշխատի մի գծում: «Ալ տրանսին» անօրինական է տրվել այդ թույլտվությունը: Ի՞նչ իրավունքով են գիծ մտցրել:
Տրանսպորտի և կապի նախարարություն
ես դիմում՝ մեկ հարցի վերաբերյալ երեք տարբեր պատասխաններ են տալիս: Հարցնում ես տեսչությունն
ո՞ւր է, գալիս-ասում են՝ խելոք մնա, քեզ կտուգանենք:
Կառավարության դիմաց վարորդների
բողոքի ակցիայից հետո միայն թույլ տվեցին, որ դեղին համարներն օգտագործվեն, սակայն
սպասարկել չեն թույլ տալիս:
Ինչո՞ւ ոչ մեկին չի հետաքրքրում,
որ չգրանցված մեքենաներ են գործում և հարկ չեն վճարում: Կարող եմ ասել որ ոչինչ չի փոխվել և բեսպրեդել է տիրում:
Կարծես թե նոր նախարարն է ինչ-որ
քայլեր փորձում անել, միայն նա է վերջերս ինձ ընդունել, լսել: Ուրախ կլինեմ, որ գտնի նախարարությունում աշխատող չինովնիկներին ու դաժան պատժի: Նմանները նաև Ավտոկայանում կան»,-նկատեց Շուշանիկ Խաչատրյանը:
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում