Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

21 նոյ 2018 17:20

Կալանավորը փորձել է ինքնասպան լինել

Կալանավորը  փորձել է ինքնասպան լինել«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալված անձանց պահելու վայրում.31-ամյա կալանավորը փորձել է ինքնասպան լինել։ Կալանավորը խցում պատռել է սավանը, պարան սարքել և այն խցի լուսամփոփի ճաղավանդակներից կապելու և կախվելու միջոցով փորձել ինքնասպանություն գործել:
Մեզ հաջողվեց պարզել, որ կալանավորը մինչ այդ պահվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ Վարդենիսի բաժնի ՁՊՎ էր տեղափոխել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 14-ի որոշման հիման վրա։
Ոստիկանությունում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր