Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 նոյ 2018 20:08

Ինչո՞ւ է Խաչատուրովը դատի տվել քաղաքագետին. պարզաբանում է Խաչատուրովի ներկայացուցիչը (տեսանյութ)

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հասցեին Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արած արտահայտությունների վերաբերյալ տեսագրությունը օր օրի լայն տարածում է ստանում՝ էլ ավելի արատավորելով գեներալի պատիվն ու արժանապատվությունը։ Այս մասին ասել է Յուրի Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը։
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ պետք է մեկնարկեր Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը։ Սակայն այսօր կողմերից դատարան էր ներկայացել միայն Խաչատուրովի ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա դատարանին ներկայացրեց 2018-ի հուլիսի 30–ին Ա1+ հեռուստաընկերությունում հրապարակված հարցազրույցի տեսագրության դիտողականության վերաբերյալ փաստաթուղթ, ինչպես նաև հերքման տեքստի նախընտրելի տարբերակը։
Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ հայցվորի ներկայացրած փաստաթղթերը կտրամադրվեն պատասխանողին։ Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով հետաձգել այսօրվա դատական նիստը։ Այսպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունվարի 30–ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր