Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 14-ի համար          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

21 նոյ 2018 21:30

«Շերեմետևո»-ում մահացած Ալբերտ Եփրեմյանը դեպքից ժամեր առաջ հարվածել է ՌԴ վաստակավոր արտիստին

«Շերեմետևո»-ում մահացած Ալբերտ Եփրեմյանը դեպքից ժամեր առաջ հարվածել է ՌԴ վաստակավոր արտիստին«Շերեմետևո» օդանավակայանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Ալբերտ Եփրեմյանը դեպքից ժամեր առաջ Մադրիդ-Մոսկվա չվերթի ինքնաթիռում հարվածներ է հասցրել ռուս հայտնի բալետմայստեր, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Ռադչենկոյին:
«Նա մի քանի անգամ հարվածեց մի տղամարդու, այնուհետև միջամտեցին բորտուղեկցորդուհիները: Նրան ստիպեցին, որ գա և իր տեղը նստի: Նա նստեց և սկսեց ինձ նայել: Ես ուշադրություն չդարձրի: Հանկարծ հարված զգացի ծնոտիս: Ես չպատասխանեցի, ձեռնամարտի մեջ չմտա»,- պատմել է Ռադչենկոն:
Նա նաև նշել է, որ միջադեպից հետո նրան անձնակազմից մի տղամարդ ու բորտուղեկցորդուհիներն են մոտեցել և ստիպել , որ մնա իր տեղում մինչև թռիչքի ավարտը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է մահացել: 25-ամյա Ալբերտ Եփրեմյանն արտաքսվել էր Իսպանիայից և Մոսկվայի տարանցումով գալիս էր Հայաստան: Օդանավում մինչ այդ քաշքշոց էր սկսվել, որին մասնակից է եղել նաև Եփրեմյանը:
Իրավապահները նրան ինքնաթիռից իջեցրել են և տեղափոխել հերթապահ մաս: Այնտեղ արձանագրություն կազմելուց հետո ոստիկանները փորձել են նրան տեղափոխել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին դեպի ինքնաթիռ տեղափոխող ավտոբուս, սակայն նրան հաջողվել է փախչել: Որոշ ժամանակ անց նրա մարմինը գտել են թռիչքուղու վրա: Նախնական քննությունը ցույց է տվել, որ թռիչքի պահին նրան հարվածել է ինքնաթիռի անիվը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր