Արտառոց սպանություն.Մարոկկացի կինը սպանել է զուգընկերոջը, նրանից ճաշ պատրաստել ու հյուրասիրել պակիստանցիներին
Արաբական Միացյալ Էմիրություններում արտառոց սպանության դեպք է գրանցվել, հայտնում է BBC-ն: Ալ Այն քաղաքում աշխատող մարոկկացի կնոջը մեղադրում են իր համերկրացի զուգընկերոջը սպանելու, նրա մնացորդներից ճաշ պատրաստելու և պակիստանցի բանվորներին հյուրասիրելու մեջ:Կինը զուգընկերոջն սպանել է երեք ամիս առաջ, սակայն բացահայտվել է պատահականության շնորհիվ. բլենդերի մեջ գտնվել է տղամարդու ատամը: Կինը ոստիկանությունում խոստովանել է, որ սպանությունը կատարելիս անմեղսունակ վիճակում է եղել:
Կինն ու տղամարդն ավելի քան 7 տարի հարաբերությունների մեջ են եղել, սակայն տղամարդը որոշել է այլ կնոջ հետ ամուսնանալ: Իմանալով դրա կինը սպանել է զուգընկերոջը, որից հետո մարմնից բրնձով ու մսով ավանդական ճաշ է պատրաստել և հյուրասիրել պակիստանցիներին:
Սպանությունը բացահայտվել է, երբ տղամարդու եղբայրը փնտրում էր նրան: Նա է բլենդերի մեջ պատահաբար գտել ատամը և հանձնել ոստիկանությանը: Ոստիկանությունն էլ ԴՆԹ թեստի միջոցով պարզվել է, որ ատամը պատկանում է սպանված տղամարդուն:
Կնոջն ուղարկել են հոգեբուժարան: