Փաշինյանը խախտո՞ւմ է թույլ տվել. ՀՀԿ-ականներն ընկել են իրենց փորած փոսը. «Ժողովուրդ»
![Փաշինյանը խախտո՞ւմ է թույլ տվել. ՀՀԿ-ականներն ընկել են իրենց փորած փոսը. «Ժողովուրդ» Փաշինյանը խախտո՞ւմ է թույլ տվել. ՀՀԿ-ականներն ընկել են իրենց փորած փոսը. «Ժողովուրդ»](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1542864444_fda-1.jpg)
Ասել է թե` ՀՀԿ-ականներն ընկել են իրենց իսկ փորած փոսը. ժամանակին նրանք ԸՕ-ում նման դրույթ էին ներառել նման դեպքերում իրենք իրենց ապահովագրելու համար: Բայց հիմա` իշխանափոխությունից հետո, դժգոհում են, ավելին` մատնանշում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական փաստաթղթերը, որոնք, ի դեպ, ընդունվել են հենց իրենց դեմ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել` արդյոք Նիկոլ Փաշինյանը և իր թիմը խախտո՞ւմ են թույլ տվել: «ԱԺ ընտրությունների համար նախընտրական քարոզչությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին և ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հետևաբար բոլոր կանոնակարգումները, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչությանը, կիրառելի են միայն նշված ժամանակահատվածի շրջանակում»,- նշեց նա` հավելելով,- «ԿԸՀ-ն վերահսկողություն է իրականացնում նախընտրական քարոզչության իրականացման պահպանման առումով: Այդ ժամանակահատվածը նշեցի արդեն: Կանոնակարգումները կիրառելի են միայն այդ ժամանակահատվածի համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: