Ինչու չեն հայտնաբերվում Սաշիկ Սարգսյանի որդին և Վահագն Հարությունյանը

Օսիպյանը հայտնեց, որ հանդիպումների է հրավիրելու նաև ռեյտինգային ընտրակարևգով առաջադրված թեկնածուներին, որպեսզի համագործակցության արդյունքում հնարավոր լինի խուսափել խնդիրներից:
Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի այն հայտարարության, որ տարբեր մարդիկ մոտենում են իր ընկերներին և հորդորում չաջակցել Հանրապետականին, ոստիկանապետը նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի, իսկ եթե Աշոտյանը բողոք ունի, կարող է դիմել ոստիկանությանը:
Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ Մարտի 1-ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանը հարցազրույցներ է տալիս, սակայն ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել նրան, նշեց, որ երբեմն ամիսներ են անհրաժեշտ լինում հետախուզվողներին գտնելու համար՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ (Հարությունյանը Ռուսաստանում է) աշխատանքներ տարվում են:
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին, ով ևս գտնվում է հետախուզման մեջ, Ոստիկանապետը հայտարարեց, որ վաղ թե ուշ վերջինս հայտնաբերվելու է՝ հավելելով, որ հանգամանքներ կան, որոնք չի կարող հրապարակավ մեկնաբանել, սակայն որոնողական աշխատանքներ տարվում են: