Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

23 նոյ 2018 09:46

Նիկոլ Փաշինյանը «քցե՞լ է» Պետրոս Մակեյանին. «Ժամանակ»

Նիկոլ Փաշինյանը «քցե՞լ է» Պետրոս Մակեյանին. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը ամեն առիթով խոսում է այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քցել է իրեն եւ էլի մի քանի քաղաքական գործիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել թավշյա հեղափոխության կազմակերպման գործում:
Չնայած Մակեյանը, Ալբերտ Բաղդասարյանը եւ այլ քաղաքական գործիչներ ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել հեղափոխական գործընթացներին, սակայն այդպես էլ չեն հայտնվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կարիերան սկսել է Պետրոս Մակեյանի հետ՝ 2007թ. նրա հետ ստեղծելով «Իմփիչմենթ» դաշինքը եւ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր