Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 նոյ 2018 11:12

Իրանը հզոր է, Հայաստանը կտուժի՝ Իրանի հետ խզելով կապերը. Թեհրանի հայ թեմի առաջնորդը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Իրանը հզոր  է, Հայաստանը կտուժի՝ Իրանի հետ խզելով կապերը. Թեհրանի հայ թեմի առաջնորդը՝ Փաշինյանի հայտարարության մասինՀայ–իրանական սահմանի հնարավոր փակման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ չէ, քանի որ Իրանը նախորդ 28 տարիներին միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել Հայաստանի համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1–ին խորհրդարանում Փաշինյանի ելույթին։ 
«Ես չեմ ուզում որեւէ մեկին խորհուրդ տալ, բայց կարծում եմ՝ ճիշտ հայտարարություն չէ սա, որովհետեւ նախորդող 28 տարիներին Իրանը միակ երկիրն է, որ իր սահմանն անվերապահ բաց է պահել հայ ժողովրդի առջեւ։ Մութ ու ցուրտ տարիներին բոլոր սահմանները փակ էին, ու միակ բաց սահմանն Իրանի հետ էր, ու այսօր եթե Հայաստանը երրորդ երկրի ճնշման տակ իր հարեւան բարեկամ երկրի հետ հարաբերությունները ուզենա պողտորել, անձնապես ես ճիշտ չեմ համարում։ Մենք որպես Իրանի քաղաքացիներ, բնականաբար կնեղվենք, որ հարեւան երկիրն իր սահմանները փակի»,– ասաց Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

Հայ թեմի առաջնորդի կարծիքով, եթե նման բան տեղի ունենա, ապա միակ տուժողը Հայաստանն է լինելու. «Իրանը հզոր երկիր է եւ կարող է դիմանալ, Հայաստանն է, որ կտուժի՝ Իրանի հետ հարաբերությունները խզելով կամ վատթարացնելով»։ 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1–ին Ազգային ժողովում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայ–իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ–ի եւ Իրանի հետ հարաբերությունների եւ մնացած աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր