Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

23 նոյ 2018 16:13

Տեսանյութ.Եթե վաղը երթին շատ մարդ եղավ Նիկոլ Փաշինյանը սև ու սպիտակ չի անի, եթե քիչ եղավ` կանի

Տեսանյութ.Եթե վաղը երթին շատ մարդ եղավ Նիկոլ Փաշինյանը սև ու սպիտակ չի անի, եթե քիչ եղավ` կանիՀայացք մամուլի ակումբում քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսեցին, թե  ինչպիսի քարոզարշավ է ակնկալվում:
 
Արմեն Բադալյանը նշեց, որ քաղաքական ուժերն ադեկվատ չեն և քարոզարշավը կրեատիվ չէ. «Շատերը նշում են, որ քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր, բայց, չէ՞ որ ոչ ոք չէր արգելում նոյեմբերի սկզբից, երբ հայտնի դարձավ, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քարոզարշավ իրականացնել։ Ի՞նչն է խանգարել նրանց։ Քարոզարշավը պարտադիր չէ զուտ քարոզարշավի ձևով անցկացնել, դրա տարբերակները բազմաթիվ են՝ մամուլի ակումբներում, հյուրանոցներում դահլիճների վարձակալություն, քո տեսակետն այս կամ այն հարցի վերաբերյալ ներկայացում, և այլն։ Դա կարելի էր անել, բայց իրենք դա չարեցին: Դա ցույց է տալիս, որ քաղաքական ուժերը դեռևս ադեկվատ չեն, իսկ ոչ ադեկվատից դժվար է ասել, թե ինչ քարոզարշավ կլինի»,- ասաց Արմեն Բադալյանը։
Վաղը Երևանում Փաշինյանի հրավիրած քայլարշավը, ըստ նրա, նույնպես նորմալ է. «Քայլարշավ է անում՝ ուսումնասիրելու, տեսնելու համար, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում իր կառավարությանը, կամ ուզում է ուսումնասիրել, թե քաղաքապետն այս 2 ամսվա ընթացքում ինչ է իրականացրել Երևանում իր տված խոստումներից։  Իհարկե, դա նախընտրական թաքնված քարոզարշավ է, բայց դա օրենքի խախտում չէ։ Իսկ ինչ որ օրենքի խախտում չէ, դա նորմալ է։ Եվ դա ցույց է տալիս, որ այս մի ուժը՝ իշխող քաղաքական ուժը, գիտի՝ ինչ է անում, իսկ մյուսները չգիտեն։ Այ, դա պրոբլեմ է»։
 
Կարեն Քոչարյանն էլ գտնում է, որ քաղաքական ուժերը քարոզարշավի համար ունեին ոչ թե 12 օր, այլ տվյալ դեպքում՝ 1 տարի՝ սկսած նախորդ ընտրություններից անմիջապես հետո. «Ինչո՞ւ չես պատրաստվում ընտրություններին, ինչո՞ւ չես ներկայացնում քո մտահոգությունները, գործիքակազմը, որով պետք է հասնես այս կամ այն նպատակին, որը հռչակում ես։ Այնքան բան կա, նստում-ասում են, ասում են՝ 12 օր ա։ 12 օր չի, 5 տարի է, տվյալ պարագայում՝ 1 տարի»,- ասաց նա։
Վաղը Երևանում Նիկոլ Փաշինյանի հրավիրած քայլերթի նպատակը, ըստ Կ.Քոչարյանի, տրամադրություններ ստուգելն է. «Եթե շատ մարդ եղավ, ինքը սև ու սպիտակ չի անի, եթե քիչ եղավ, նորից սև-սպիտակին կանցնի։ Ինքը պարզապես ուզում է հասկանալ ու վերջնական ընտրել այն մարտավարությունը, որ անցկացնելու է այս 12 օրվա ընթացքում։ Համոզված եմ՝ դա է պատճառը»։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր