Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

24 նոյ 2018 10:35

Ռուս-թուրքական հնարավոր «գործարք»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտո՞ւմ. «168 ժամ».

Ռուս-թուրքական հնարավոր «գործարք»՝ Ղարաբաղյան հակամարտության գոտո՞ւմ. «168 ժամ».«Էրդողանի խոսնակի նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս այն, ինչի կասկածը շատերն ունեցել են` ռուս-թուրքական համագործակցություն՝ տարբեր փուլերում Հայաստանին զիջումներ պարտադրելու նպատակով: Սակայն կարծում եմ` այս դեպքում խոսքը 2008 թվականի Ցյուրիխյան գործընթացի կամ ֆուտբոլային դիվանագիտության և դրանից ենթադրվող՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում առաջընթացի մասին էր: Այդ փուլում, եթե հիշում եք, Ռուսաստանը բավականին ակտիվ էր, թեև ֆուտբոլային դիվանագիտությունը ռուսական նախաձեռնություն չէր: Սակայն այս հայտարարությունից պարզ է դառնում, որ բուն հայ-թուրքական գործընթացին զուգահեռ՝ եղել են այլ պայմանավորվածություններ»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Աքթարը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի անակնկալ դիտարկումներին:
Իր հերթին՝ ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին ասել է, որ ռուս-թուրքական «գործարք» Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր է, թեև դա դեմ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափին: Նրա խոսքով, նման գործարքների հաջողությունն է՛լ  ավելի իրատեսական կդառնա տարածաշրջանում Արևմուտքի` ԱՄՆ-ի, ԵԱՀԿ ՄԽ ազդեցության և ներկայության թուլացման, հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների պարագայում:
Սթրոնսկու համոզմամբ, նման պայմանավորվածությունների  մասին խոսակցությունները սովորաբար ակտիվացել են հենց նման շրջաններում:
«Հայաստանի պարագայում ներկայումս վերանայման փուլ է արտաքին քաղաքականության ոլորտում, որը փաստեցին նաև ԱՄՆ նախագահի խորհրդականի հայտարարությունները և հանդիպումները Երևանում, ինչպես նաև ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ: Դրա մասին են խոսում նաև այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում և ՀԱՊԿ-ում: Կան հույսեր, որ փոփոխություններ կլինեն ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում, որը կունենա անդրադարձ նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Չէ՞ որ Ջոն Բոլթոնը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ընտրություններից հետո հնարավորություն կստեղծվի ԼՂ հակամարտության գոտում առաջընթացի համար»,- ասել է նա:


Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր