Հունիսի 22-28-ի ֆինանսական հորոսկոպ կենդանակերպի նշանների համար          Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել       Տեսանյութ.Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել    

24 նոյ 2018 14:18

Արտերկրից փոխանցվող գումարներ չեն հարկվելու եւ դա հակակշիռների առաջին հաղթանակն է

Արտերկրից փոխանցվող գումարներ չեն հարկվելու եւ դա հակակշիռների առաջին հաղթանակն էՀՀԿ համամասնական ցուցակը գլխավոր, կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել է, որ արտերկրից փոխանցվող գումարներ չեն հարկվելու եւ դա հակակշիռների առաջին հաղթանակն է:
Նա, մասնավորապես նշել է.

«Հակակշիռների առաջին հաղթանակը: «Հանրապետականի» հնչեցրած ահազանգի արդյունքում ծավալված քննարկումների արդյունքում ՊԵԿ-ը հայտարարել է, որ արտերկրից փոխանցվող գումարները չեն հարկվելու: Կառավարությունը փոխեց իր մտադրությունը:
Հենց դա է հակակշռի ուժը: Դրա համար է անհրաժեշտ, որ ապագա խորհրդարանում լինեն հակակշիռ ուժեր: Բայց բանավոր խոստումը բավարար չէ: Պետք է ապահովենք, որ ընտրություններից հետո էլ նման անհեռանկար քաղաքականություն որդեգրելու նոր փորձ չգործադրվի:
Արտերկիր աշխատանքի մեկնածները Հայաստանում ընտանիք են պահում, պետությունը պարտավոր է սատարել, ոչ թե խանգարել նրանց:
Օրակարգում մնում են 150.000 աշխատատեղերի օպտիմալացում, նպաստների վերացում չթույլատրելու, տնտեսության գահավիժումը եւ գների հետագա աճը կանխելու, սահմանների անվտանգությունը պահպանելու եւ բազմաթիվ այլ հարցեր»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր