«Ճոյտ»-ը անցյալից դասեր չի քաղում, անկախ նրանից, որ իրավիճակ է փոխվել
![«Ճոյտ»-ը անցյալից դասեր չի քաղում, անկախ նրանից, որ իրավիճակ է փոխվել «Ճոյտ»-ը անցյալից դասեր չի քաղում, անկախ նրանից, որ իրավիճակ է փոխվել](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1543174388_arm148610489536.jpg)
Ճոյտը
ուրիշի ապրանքը տանելու մեջ ունիկալ է 2005թվականին
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) իր որդու և ընկերոջ հետ կոստյումներ էր գողացել:
Պատգամավորի մերձավորները գողության փաստը թաքցնելու նպատակով ձերբակալության հետ կապված տարբեր վարկածներ ու պատճառաբանություններ էին շրջանառության մեջ դրել՝ Ինտերպոլի «թյուրիմացությունների» մասին:
Սակայն ԱԺ նախկին պատգամավորի անցյալը միայն այսպիսի հետաքրքիր քրեական պատմություններով չի սահմանափակվում: Կան նաև իշխանության հետ նախկինում համագործակցելու, ապա «քցվելու» կասկածելի ինչ-որ դրվագներ, որի արդյունքում հարկային պարտավորությունները չկատարելու համար քրեական գործ հարուցվեց և փոխհատուցվեց պետությանը պատճառած վնասի համար: Իսկ հիշում ե՞ք տարիներ առաջ «Արդշինբանկի» սնանկության, «Ագրոբանկի» բաժնեմասը Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին վաճառելու և «Հայխնայբանկի» սեփականաշնորհման գործընթացների վերաբերյալ աղմկահարույց պատմությունները:
Ժամանկին խոսվում էր, որ այդ բանկերի սնանկացմանը նպաստել էր ԿԲ նախկին նախագահ, և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որպեսզի այդ բանկերն անցնեն իշխող վերնախավի՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հովանավորյալների ձեռքի տակ: Հրանտ Բագրատյանն էլ այդ գործարքները վերանայելու հարց էր բարձրացրել՝ նշելով կոնկրետ, թե ինչպես են «Ագրոբանկը» միացրել «Արդշինինվեստբանկին». «Ագրոբանկը» ընդհանրապես խայտառակ պատմություն է, վաճառվում է պատգամավորին՝ Հակոբ Հակոբյանին:
Մամուլում պատմությունները շատ են «Ճոյտ»-ի անվան շուրջ, այս ամենը նորից չէր վերհիշվի եթե այս անցյալն ունեցող մարդը նորից չառաջադրվեր այս անգամ էլ ԲՀԿ ռեյտինգային ընտրակարգով, ով ժամանակին ջանք ու եռանդ չէր խնայում ՀՀԿ-ին ձայն բերելու համար:
Հակոբ Հակոբյանը միշտ ինչ-որ ձևով ինչ-որ բանի տիրանում է՝ անկախ նրանից դա նախագահի՞, թե՞ արաբների ունեցվածքն է: Իսկ մնացածը՝ հետո նրանից վերցնում, խլում են, թե չեն վերցնում, դատում, թե չեն դատում, կարևոր չէ: Կարևորն այն է, որ Ճոյտը միշտ պատրաստ է որպես կուսակցական պատգամավոր ընտրվել և ստացած քվեների թվով ապացուցել ու համոզել, այդ պահին «հարազատ» կուսակցությունը իր ռեսուրսը ավելի լուրջ հանձնարարությունների համար օգտագործի:
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին նա իր ուժերը փորձում է լարել բոլորի դեմ նույնիսկ իր կուսակից ընկերների դեմ, որպեսզի ցույց տա թե որքան նվիրված է, գուցէ այդ է պատճառը, որ օրերս մամուլում հրապարակվեց Ճոյտին պատկանող «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային համալիրում, ուր վեճ ու ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են «Ճոյտի» զավակները:
Հիշեցնենք, որ ոստիկանություն ահազանգողը եղել է
Երևանի բնակիչ, 40-ամյա Էռնա Գանջոյանը և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասում իրեն ծեծել են։ Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 22-ին
նույն օրը՝ ժամը 16:00-ին, Է. Գանջոյանը զանգահարել է իր նախկին ընկեր՝ «Զվարթնոց» թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Հակոբյանին և պահանջել է լուծել իր հետ կապված գումարային հարցերը, որից հետո Ա. Հակոբյանը սպանության սպառնալիքներ է հնչեցրել նրա ընտանիքի հասցեին: Է. Գանջոյանը հայտնել է նաև, որ նույն օրը ժամը 17:00-ին նշված հասցեում 21-ամյա Նելիի Հակոբյանը, 25-ամյա Արայիկ Հակոբյանը ծեծել են իրեն և իր 12-ամյա որդուն:
Արդեն ժամեր անց՝ 21:20-ին, Հակոբ Հակոբյանը՝ «Ճոյտը», զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները: Իսկ Հ. Հակոբյանի դուստրը՝ Ն. Հակոբյանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը ծեծել է իրեն՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք և դիտավորությամբ կոտրել է արձանիկները:Հ ետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիատական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կարինե Սարգսյան
Hayacq.com