Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

26 նոյ 2018 12:04

Ահազանգում են կենսաթոշակառուները

Ահազանգում են  կենսաթոշակառուներըՎերջին օրերին Սոցիալական ապահովության ծառայություն են այցելում տարբեր կենսաթոշակառուներ՝ հայտնելով, որ միջին տարիքի ռուսախոս երիտասարդ իրենց հրավիրել է Ծառայության վարչական շենք (ք. Երևան, Նալբանդյան 13 հասցեով)՝ որոշակի օգնություն ստանալու համար, առանձին դեպքերում չհայտնելով հրավիրելու նպատակը, ասում է. «Գնացեք Ծառայություն՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ (հանրային ծառայության համարանիշ) և կենսաթոշակառուի վկայական»:
Կենսաթոշակառուները այցելելով Ծառայություն՝ պարզաբանում ստանալուց հետո դժգոհություն են հայտնում:


Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգված է և պաշտոնապես հայտարարում է, որ Ծառայության կողմից նման նախաձեռնություն չկա:
Խնդրում ենք շահառուներին նման իրավիճակում Ծառայության անունից իրենց բնակարան այցելող անձի նկատմամբ ցուցաբերեն բարձր զգոնություն, անպայման պահանջեն ծառայողական վկայականը, անհրաժեշտության դեպքում դիմեն ԹԵԺ ԳԻԾ 114 ծառայություն:
Միաժամանակ Ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքերի առիթով հաղորդագրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:
Սոցիալական ապահովության ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր