Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-12, այնուհետև կբարձրանա 4-5 աստիճանով          Կենդանակերպի նշաններ, որոնց բախտն օգնում է ամեն ինչում և դառնում է հավատարիմ ուղեկից ողջ կյանքի ընթացքում       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 նոյ 2018 16:30

Հարձակվել են Գորիսի քաղաքապետի վրա՞

Սյունիքի մարզի Խնձորեսկ խոշորացված համայնքում երեկ՝ նոյեմբերի 25-ին միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով՝ գյուղի համայնքապետարանում հարձակման փորձ է եղել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վրա։ 

Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ  ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, տեղեկությունը ճշտվում է, նախապատրաստվում են նյութեր։

Նշենք, որ ArmLur.am-ի  տեղեկություններով, նոյեմբերի 25–ին ավագանու անդամ Լյովա Արզանյանը իր մտերիմներից ոմն Աշոտի հետ, ինչպես նաեւ այլ անձանց հետ մահակներով ներխուժել է Խնձորեսկի համայանքապետարանի շենք եւ փորձել հաշվեհարդար տեսնել քաղաքապետ Առուշանյանի հետ: Համայանքապետարանում սկսվել է իրարանցում: Իրավիճակը տեսնելով` միջամտել է համայնքի բնակիչներից Նվեր անունով անձնավորություն: Սակայն ըստ ներկաների` նրա գլխին հարվածել են եւ նա բավականին լուրջ վնասվածք է ստացել:
 
Ըստ համայնքում տարածված լուրերի «դուբինկաներով» համայանքապետարան ներխուժած անձիք ամբողոջությամբ ջարդ ու փշուր են արել այնտեղ առկա ողջ գույքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր