ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիություն          Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներն անչափահասներ են       Տեսանյութ.ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր    

26 նոյ 2018 16:50

Երևանի Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկել

Երևանի Կենդանաբանական այգում կոկորդիլոս է սատկելԵրևանի Կենդանաբանական այգում այսօր կոկորդիլոս է սատկել, տեղեկացնում են այգու լրատվական ծառայությունից։
«Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո:
Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել», – ասված է այգու տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Կենդանաբանական այգում  սատկել  էր զեբրը։ Լաբորատոր փորձաքննությունները ցույց էին տվել, որ կենդանուն թունավորել են մկնդղով։ Դեպքի վերաբերյալ հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր