Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 նոյ 2018 17:05

Ընտրությունների արդյունքները միշտ կեղծվել են, մենք վերացրել ենք այդ խնդիրը. Փաշինյանի հարցազրույցը չինական հեռուստաալիքին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել չինական Phoenix TV հեռուստաալիքին: Հարցազրույցն ուղեկցվում է Հայաստանի մասին ռեպորտաժով:
Նիկոլ Փաշինյանը խոսել է այն պատճառների մասին, որոնք, ի վերջո, հանգեցրին հեղափոխության:
«Գիտե՞ք, կարծում եմ՝ ամենակարևոր գործոնը, որ մեզ բերեց այս հեղափոխությանը, սեփական երկրում հարգված լինելու մարդկանց ցանկությունն էր: Կարծում եմ՝ պետք է, ինչպես հարկն է, հասկանալ, թե մենք ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ մարդիկ հարգված լինելու ցանկություն ունեն: Ցանկացած երկրում, որտեղ կա կոռումպացված կառավարություն, իհարկե, դա խնդիր է զարգացման, լավ կառավարման համար: Կոռուպցիան ընդհանուր առմամբ անհարգալից դրսևորում է սեփական ժողովրդի նկատմամբ: Կարծում եմ՝ մեր ժողովրդի ցանկությունն էր նախևառաջ սեփական երկրում հարգված լինելը» – ասել է Փաշինյանը:
Լրագրողն այնուհետև Նիկոլ Փաշինյանին հարցրել է նրա կառավարության առաջնահերթությունների մասին: Փաշինյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարից հետո Հայաստանում ներդրումային միջավայրն ավելի գրավիչ կդառնա օտարերկրյա ներդնողների համար:
«Մենք ունեինք տնտեսական մոնոպոլիաներ: Կային մարդիկ, ովքեր ավելի շատ իրավունքներ ունեին, քան մյուսները: Այժմ ես կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են», – շեշտել է Փաշինյանը:
Որպես իր կառավարության հաջորդ առաջնահերթություն՝ Փաշինյանը նշել է երկրում անկախ, արդար և օրենքի շրջանակներում գործող արդարադատության համակարգի ստեղծումը:
Փաշինյանը նաև նկատել է, որ Հայաստանը լուրջ խնդիրներ է ունեցել՝ ընտրությունների արդյունքների հետ կապված:
«Ընտրությունների արդյունքները միշտ կեղծվել են: Մենք, ըստ էության, վերացրել ենք այդ խնդիրը: Ես կարող եմ երաշխավորել, որ որքան ես լինեմ Հայաստանի վարչապետ, մենք նման խնդիր չենք ունենա», – ընդգծել է Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր