Այս տարի ավանդները կփոխհատուցվեն. ովքե՞ր կարող են դրանք ստանալ          Մեկուսացնո՞ւմ են արտաքին օգնությունից.Ոստիկանական մեծաթիվ ուժի միջոցով փորձելու են բացել միջպետական ճանապարհի Կիրանցի հատվա՞ծը       Շուտով աշխարհում կհայտնվեն նորագույն գերհեռահար ՀՕՊ համակարգեր. Ինչի՞ են ընդունակ դրանք    

27 նոյ 2018 11:29

Ահա թե ուր տարան երկրի ղեկավարի ու ՀՀԿ «անփոխարինելի առաջնորդի» միլիարդների կուտակումը, իսկ բանակը...

Ահա թե ուր տարան երկրի ղեկավարի ու ՀՀԿ «անփոխարինելի առաջնորդի» միլիարդների կուտակումը, իսկ բանակը... Եվ այսպես, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկեց եւ Հայաստանի բնակչությունն անմիջապես տեղեկացավ, որ եթե մտահոգված է՝ պիտի իր ձայնը տա Հանրապետականին։ Հենց այդպես, սեւ ու սպիտակ գույների մեջ։
Գույների այդ համադրումն, ի դեպ, բավականին ճշգրտորեն է արտացոլում իշխանությունից զրկված հանրապետականների հոգեվիճակը («Մեր սեւ սիրտ, ձեր վարդագույն ցուցապաստառներ»), թեեւ կարգախոսն ինքնին վիճահարույց է, որովհետեւ մտահոգված լինելը (ռուսերեն՝ «озабоченный») անեկդոտիկ իրավիճակների հետ է ասոցացվում։ Ամեն դեպքում՝ հանրապետականների «սեւ» քարոզարշավի մասշտաբները տպավորիչ են։ Երեւի զգացնել է տալիս տասնամյա իշխանության տարիներին վաստակած «սեւ փողերի տոկոսը»։
Իսկ եթե ավելի լուրջ, ապա բովանդակային առումով հանրապետականների քարոզչությունն ուղղակի ծաղրուծանակ է հասարակության հասցեին։ Ի վերջո՝ հանրապետականները կորցրեցին իշխանությունը հենց այն պատճառով, որ պետության ապագայով մտահոգ հարյուր հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց։ Դուրս եկան փողոց, որովհետեւ «օդում կախված լուրերի համաձայն»՝ երկրի ղեկավարն ու ՀՀԿ «անփոխարինելի առաջնորդը» միլիարդներ էր կուտակել, իսկ բանակը պատերազմում էր «80-ական թվականների զինատեսակներով»։Թե՞ սա պետության անվտանգությամբ մտահոգվելու պատճառ չէր։ Կամ ինչպե՞ս է պատահում, որ ամենաակտիվ «մտահոգվածներից» մեկը՝ Էդուարդ Շարմազանովը, հրապարակավ հայտարարում է, թե գիտե՞ք, վերջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանը Ռուսաստանից ոչ մի լուրջ զենք չի ստացել։ Գուցե ձեր իշխանության օրոք ստացված զինատեսակների պարամետրերն ու տեղաբաշխման ճշգրիտ վայրերն է՞լ հայտնեիք ու պաշտոնական հրավե՞ր ուղարկեիք Ադրբեջանին՝ հորդորելով օգտվել առիթից։

Կամ՝ ի՞նչ է նշանակում «ավանդական ազգային արժեքները» շահարկելը։ Գուցե ավանդական ընտանեկան արժեքնե՞րը նկատի ունեք։ Բա իհարկե, ձեր պատկերացմամբ՝ ավանդական ընտանեկան արժեքն այն է, որ եթե ընտանիքի հայրը դառնում է երկրի ղեկավար, նրա եղբայրները, փեսաներն ու մյուս ազգականները պիտի անպայման բարձր պաշտոններ զբաղեցնեն ու մուլտիմիլիոնատերեր դառնան, իսկ սովորական «ավանդական հայ ընտանիքների» հայրերը պիտի անպայման արտագնա աշխատանքի մեկնեն, կամ, եթե Հայաստանում են, «ինչ անում ենք, էրեխեքի համար ենք անում» կարգախոսով հլու-հնազանդ ծառայեն իշխանություններին՝ օրվա հացից չկտրվելու համար։
Այո, «քաղաքակիրթ աշխարհը» քաղաքակրթության բարիքներից բացի նաեւ հազարավոր այլասերվածություններ է բերում, որոնք տարատեսակ «ազատությունների» անվան տակ վարակի պես տարածվում են մեր երկրում։ Բայց վարակներն առավելապես ազդում են թույլ եւ հյուծված օրգանիզմների վրա։ Ու՞մ տասնամյա գործունեության արդյունքում է թուլացել եւ հյուծվել մեր օրգանիզմը։Հասկանալի է, որ հասարակության որոշակի շրջանակներում նոր իշխանություններից նաեւ որոշակի հիասթափություն կա (այդ թվում նաեւ ՀՀԿ-ի՝ «սեւ փողերի տոկոսով» իրականացվող քարոզչության շնորհիվ), որովհետեւ փոփոխությունները բավականաչափ արագ չեն իրականացվում։ Բայց ի՞նչ կապ ունի այդ հիասթափվածների հետ ՀՀԿ-ն, նրանցից որեւէ մեկը ՀՀԿ-ի հետ հույսե՞ր է կապում։ Ճիշտ հակառակը՝ անկախ քաղաքական համակրանքներից, բոլորի հույսն այն է, որ ՀՀԿ-ն քաղաքական ասպարեզից հեռանում է անվերադարձ։
Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն է արել։

Աղբյուր՝ armtimes.com


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր