Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

27 նոյ 2018 12:04

Պետք է հասկանալ՝ ինչ ես անում բանակի հետ.Բանակի թուլացումը կատարվում է վարչապետի հրահանգով

Ես օրեր առաջ ասել եմ, որ ՀՀԿ-ն երկու կարևորագույն քայլ է արել ի շահ մեր պետությանը: Այսօր՝ նոյեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը:
«Առաջինը՝ այսօրվա իշխանությունները և նրանց պարագլուխն ամեն օր շեշտում են, որ եղել է խաղաղ, թավշյա և իրենց ասելով հեղափոխություն: Սակայն դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը: Այս քայլն առնվազն հարգանքի է արժանի: Եթե որևէ մեկը կարծում է, որ իշխանություններն այնքան թույլ էին, որ չէին կարող ուժ կիրառել, սխալվում է: Իսկ երկրորդ քայլը հետևյալն է՝ օրեր առաջ, երբ դեռ հայտնի չէր՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, թե՝ ոչ, ես հանդիպեցի կուսակցության ղեկավարներից մեկի հետ: Ես հարցրեցի՝ ընտրություններին մասնակցելու են, թե՝ ոչ: Ինձ տվյալ մարդն ասաց՝ եթե ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցի, ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ կդրվի, ինչը հիմա շատ վտանգավոր կլիներ Հայաստանի համար: Ընտրություններն ուղղակի փաթաթված են մեր հասարակությանը, և չի կարելի չգնահատել մասնակցության մասով նման փաստարկը»,-ասաց Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքերով, իշխող ուժը և դրա ղեկավարն ամեն ինչ անում են ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցելու համար. «Վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառումը: Հիշում եք, որ մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե որևէ միջազգային օրենքի, նորմի իր արածները չեն հակասում: Նրան շատ արագ բացատրեցին, մասնավորապես Արփինե Հովհաննիսյանը, ինչի արդյունքում նա որոշեց արձակուրդ գնա»:

ՀՀԿ-ի ցուցակով ընտրություններին մասնակցող Շահնազարյանը հայտարարեց, որ ՀՀ-ի պատմության ընթացքում մարտահրավերներն այսքան լուրջ և այսքան շատ չեն եղել. «Տեղի ունեցավ համաներում, աննախադեպ իրավական ակտ, որը մարդկության պատմության մեջ չի եղել: Համաներումն արդարադատության ինստիտուտ է, իսկ այս դեպքում պետությունն իր իրավունքները զիջում է մասնավոր անձանց՝ զոհվածների ընտանիքներին: Ես նկատի ունեմ երկու տարի առաջ ոստիկանական գնդում տեղի ունեցած ահաբեկչական գործողություն իրականացնողներին: Դա գործողություն էր առաջին հերթին պետության դեմ, իսկ այսօրվա վարչախմբի պարագլուխը, ըստ էության հայտարարում է, որ ինքը պետությունն է՝ նշելով, որ կրակել են հին պետության վրա, իսկ սա նոր պետություն է: Ավելին, նա հայտարարում է, որ ժողովուրդն ինքն է, ինչն արդեն պարզ է, որ այդպես չէ: Նա ոչ միայն ներում է պետության վրա կրակելը, այլ նաև ասում է, որ համաներման որոշումը պետք է կայացնեն զոհված ոստիկանների հարազատները: Այն ոստիկանների, որոնք պետության վրա կրակածն ընդունեցին իրենց վրա»:
«Բանակի նկատմամբ առաջին օրվանից հարձակումներ են գնում»։«Երբ առաջին գծից գեներալներին կանչում են ՀՔԾ ու ինչ-որ սպասեցնում են ժամերով, դա ուղղված է բանակի դեմ, դրա նպատակն է բանակը բերել այն վիաճակին, ինչ վիճակում այսօր ոստիկանությունն է գտնվում», - ասաց նա:
Դավիթ Շահնազարյանն ընդգծել է՝ բանակն այնքան նուրբ օրգանիզմ է, որ պետք է հասկանալ՝ ինչ ես անում բանակի հետ:
«Իսկ այս դասալիքների կառավարությունը դա չի կարող հասկանալ, բանակի թուլացումը կատարվում է ուղղակի վարչապետի հրահանգով», - ասաց Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանի խոսքերով, Սասնա ծռերին ազատ արձակելը լրջագույն հարված էր ՀՀ իրավական համակարգին. «Ոստիկանությունը երբևիցե չի եղել այսքան թույլ և նվաստացած իշխանության կողմից: Իսկ ոստիկանությունը պետության կարևորագույն ադրիբուտներից մեկն է: Այսօրվա ոստիկանության պետը պետք է մտածի այս մասին: Սա արժանապատվության հարց է: Մենք մեզ վրա ենք վերցնում արժանապատվության վերականգնումը, որը չի կարողանում անել այսօրվա իշխանությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր