Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

27 նոյ 2018 12:37

Հասկանում եմ՝ ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում. Ադրբեջանցիների տարածած Արսեն Բաղդասարյանի նամակը՝Նիկոլ Փաշինյանին

Հասկանում եմ՝ ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում. Ադրբեջանցիների տարածած Արսեն Բաղդասարյանի նամակը՝Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Արսեն Բաղդասարյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված նամակը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014թ․ դեկտեմբերի 26-ին։ Ադրբեջանը նրան մեղադրում է «դիվերսիայի» համար, նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։
Նշվում է, որ Արսեն Բաղդասարյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով առաջնորդվել Բաքվի առաջարկած «բոլորը բոլորին» սկզբունքով:
Նամակում Ա. Բաղդասարյանը «մարդասիրություն ցուցաբերելու կոչ է անում և խնդրում տեղ հասցնել թղթին հանձնված իր հոգու ճիչը»:
«Ասում են՝ անելանելի իրավիճակներ չեն լինում, և ես հրաժարվում եմ հավատալ, որ սա անդառնալի է: Որպես մարդ, ով եփվում է այս շիլայի մեջ, անցնում այս բոլոր տառապանքները, հասկանում եմ՝ ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում»,- ասվում է նամակում:
Նա նաև «ներողություն է խնդրում դիվանագիտական արարողակարգի բոլոր թույլատրելի սահմաններն իր կոչով անցնելու համար»:
Ն. Փաշինյանին նա «խնդրում է թեթևացնել բանտում գտնվող մարդկանց վիճակը»:
 
Հասկանում եմ՝ ինչ են զգում ադրբեջանցիները Հայաստանում. Ադրբեջանցիների տարածած Արսեն Բաղդասարյանի նամակը՝Նիկոլ Փաշինյանին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր