Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

27 նոյ 2018 12:55

Սաուդցի լրագրողին մասնատել են 7 րոպեում՝ երաժշտության ներքո. Չավուշօղլու


Սաուդցի լրագրողին մասնատել են 7 րոպեում՝ երաժշտության ներքո. ՉավուշօղլուԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին մասնատել են երաժշտության ներքո, հաղորդում է Suddeutsche Zeitung-ը:
«Ես լսեմ եմ ձայնագրությունները: Նրան սպանել են 7 րոպեում: Դա կանխամտածված սպանություն էր...Կարելի էր լսել, թե ինչպես է դատաբժշկական փորձագետը ցուցումներ տալիս մյուսներին` պետք է երաժշտություն լսել մարմինը մասնատելու ժամանակ: Կարելի էր նկատել, որ նա հաճույք է ստանում»,- պարբերականին ասել է Չավուշօղլուն:
«Չենք կարծում, որ Թուրքիա ժամանած այդ մարդիկ ինքնուրույն են գործել: Նրանք չէին համարձակվի: Սակայն առանց ապացույցների ես ոչինչ չեմ կարող ասել»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Ջամալ Խաշոգջին, ով 2017թ.-ից բնակվում էր ԱՄՆ-ում և թղթակցում էր Washington Post պարբերականին, հոկտեմբերի 2-ին Թուրքիա մեկնելուց հետո անհետացել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում: Հոկտեմբերի 20-ին Սաուդյան Արաբիայի պետական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նրան մահացած են գտել հյուպատոսության աշխատակիցների հետ վեճից հետո:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր