Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան          ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում       Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան    

27 նոյ 2018 13:35

Տեսանյութ.ՍԾՏՀ ԽՎ նիստում Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պատվիրակությունները հրաժարվեցին Հայաստանի կողմից տրված մեդալներից

Տեսանյութ.ՍԾՏՀ ԽՎ նիստում Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պատվիրակությունները հրաժարվեցին Հայաստանի կողմից տրված մեդալներիցԱյսօր Երևանում ընթացող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ նիստում բավական ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ։ Երբ համաժողովը վարող ՀՀ ԱԺ նախագահ  Արա Բաբլոյանը հայտարարեց, որ բոլոր ազգային պատվիրակությունները պարգևատրվելու են կազմակերպության 25-ամյակի առթիվ, համաժողովի երեք՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պատվիրակությունները հայտարարեցին մեդալներից հրաժարվելու մասին։

Առաջինը նման հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ իրենք ավելի վաղ ներկայացված նամակում պատճառաբանել են, և պատվիրակության ղեկավարը, որը չէր մասնակցում նիստին, խնդրել է հարցը չքննարկել:
Այնուհետև մեդալից հրաժարվելու մասին հայտարարեց Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը՝ նշելով, որ իրենք ընդամենը 3 տարի է, ինչ անդամակցում են ՍԾՏՀ-ին և կարծում են, որ ազնիվ չի լինի, իր խիղճը թույլ չի տալիս նման բարձր պարգևն ընդունել՝ հատուկ ընդգծելով, որ հարցը քաղաքականության հետ կապ չունի, և Երևանում իրեն շատ լավ են ընդունել, և նման ջերմ վերաբերմունք կստանան նաև Ադրբեջանում:
Նույնը նշեց նաև Թուրքիայի պատվիրակության ղեկավարը՝ հայտարարելով, որ պատիվ չունի մեդալն ընդունելու:
Ուկրաինայի պատվիրակության ղեկավարն էլ՝ Չուբարովը, առհասարակ չէր մասնակցում վեհաժողովին, թեև նրան պաշտոնական հրավեր եղել էր Հայաստանի կողմից։
Երբ Արա Բաբլոյանը, արձագանքելով մեդալներից հրաժարվողներին, նշեց, որ իրենց կողմից տրվող պարգևը վերաբերում է ոչ միայն պատվիրակությունների ղեկավարներին, այլև բուն պատվիրակություններին, որոնք երկար տարիներ  աշխատել են, կազմակերպության գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևն իր հերթին արձագանքեց, թե չարժե այս ամենից ողբերգություն սարքել, առավել ևս, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարն ընդհանրապես դեռ չի հաստատվել, մանդատ չունի:
Բաբլոյանը համաձայնեց, որ ողբերգություն սարքելու կարիք չկա, և նշեց, որ այսօր մեդալները չստացածները դա կարող են անել առաջիկա նիստերի ժամանակ, ասենք՝ Բաքվում:
Վեհաժողովի առաջին մասի ավարտից հետո Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ամենում քաղաքական ենթատեքստ չի տեսնում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր