Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

27 նոյ 2018 14:16

Քիչ է մնում Հրանտ Մարգարյանն Ադրբեջանին ասի՝ զենք չի մտել Հայաստան. դուք այդ կողմից հարձակվեք, մենք այս

Քիչ է մնում Հրանտ Մարգարյանն Ադրբեջանին ասի՝ զենք չի մտել Հայաստան. դուք այդ կողմից հարձակվեք, մենք այսՎարչապետ Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրության քարոզարշավի ընթացքում անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցներից մեկին, որտեղ ըստ Փաշինյանի նա հայտարարում է, թե Հայաստանը մայիսից այս կողմ սպառազինություն չի ստացել:
Փաշինյանը հայտարարել է, թե պետք է հուսախաբ անի Մարգարյանին՝ Հայաստանի սպառազինության ստացման գործընթացն իրականացվում է ըստ պլանի, բայց դրանով հանդերձ Փաշինյանը նշել է, թե տարակուսում է Հրանտ Մարգարյանի այդօրինակ հայտարարությունից:


«Քիչ է մնում ասեն՝ Հայաստանին մայիսից զենք չի մատակարարվել, հարձակվեք, դուք այդ կողմից, մենք այս», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունն ու իրավիճակը իսկապես հետաքրքիր են եւ առիթ են հիշել այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի քառօրյայից առաջ: Ռուսական մամուլում սկսեցին հրապարակումներ այն մասին, որ Հայաստանը սպառազինություն չի ստանում Ռուսաստանից: Միաժամանակ եղան արտահոսքեր, թե սպառազինության ի՞նչ ցանկ է ներառում ՌԴ հետ Հայաստանի 200 մլն դոլարի վարկային պայմանավորվածությունը, որով պետք է մատակարարվեր այդ զենքը:
Այդպիսով, ռուսական մեդիայում 2015-ի վերջին մի կողմից բացվեց, թե ինչ զենքի շուրջ է Հայաստանը պայմանավորվել ՌԴ հետ, մյուս կողմից ինտենսիվ տարածվեց, որ սպառազինությունը չի մատակարարվում: Պատկերավոր ասած, ապրիլյան քառօրյային ընդառաջ ռուսական մեդիայի միջոցով Բաքուն տեղեկացվում էր, թե ինչ պետք է ստանար Հայաստանը, որ չի ստանում, կամ այլ կերպ ասած՝ ինչ չունի Հայաստանը, կամ ինչի կարիք ունի, որը բավարարված չէ:
Մի քանի ամիս անց հաջորդեց Ադրբեջանի գրոհը, որից հետո պաշտոնական Երեւանը խոստովանեց, որ չի մատակարարվել ռուսական սպառազինությունը: Սերժ Սարգսյանն ապրիլի 6-ին Բեռլինում հայտարարեց, թե մենք կռվում ենք 80-ականների զենքով, բայց ուժեղ ոգով, իսկ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 7-ին Երեւանում ընդունելով ՌԴ վարչապետ Մեդվեդեւին, ուղղակի բաց տեքստով խնդրեց արագացնել զենքի մատակարարումը:
Այդ իրավիճակը տպավորիչ է անվտանգության եւ Արցախի վերաբերյալ ՀՀԿ ներկայիս այսպես ասած հավաստիացումների ու նոր իշխանության հանդեպ ընդդիմախոսության ֆոնին: Ուժը, որի բացարձակ կառավարման ութ տարիներից հետո բացահայտվեց Հայաստանի անվտանգության մերկությունը, որի աղետալի հետեւանքից հնարավոր եղավ խուսափել առավելապես զինված ուժերի անձնակազմի ու սպաների աներեւակայելի խիզախության ու հանրության կամավորական անմնացորդ ջանքի շնորհիվ, ներկայում պարզածես ծաղրում է հասարակությանը, երբ խոսում է անվտանգությամբ մտահոգ լինելու դեպքում ՀՀԿ-ին ձայն տալու մասին:
Եվ մեկ այլ առումով, իրավիճակը ցավալիորեն տպավորիչ է այդ ուժի երկարամյա կոալիցիոն ընկեր Հրանտ Մարգարյանի պահվածքի ֆոնին, որը, ինչպես ռուսական մեդիան եւ փորձագետները ապրիլյան քառօրյայից առաջ, ըստ վարչապետ Փաշինյանի, հայտարարում է, թե Հայաստանը մայիսից այս կողմ չի ստացել սպառազինություն:
«Ես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ ճիշտ եմ, եթե ասեմ, որ մայիսից այս կողմ Հայաստան զինամթերք չի մտել։ Դա Ղարաբաղի ապագայով պայմանավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Մենք պատերազմի մեջ եղած ժողովուրդ ենք, պատերազմի մեջ եղող երկիր ենք։ Ո՞վ է սրա պատասխանը տալու», արդեն նախկին Արարատ հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:
Հետաքրքիր է, իսկ ապրիլյան քառօրյայից առաջ Հրանտ Մարգարյանն ունե՞ր, թե չուներ Հայաստան մտնող սպառազինության, կամ ավելի շուտ չմտնող սպառազինության վերաբերյալ տեղեկություն: Համենայն դեպս ապրիլից առաջ նա կարծես թե որեւէ տեղեկություն չէր հայտնել Հայաստանի զենք չստանալու կապակցությամբ:
Թեեւ, դա արել էին ռուսական մեդիա եւ փորձագիտական շրջանակները, Հրանտ Մարգարյանի կարիքը թերեւս չէր եղել: Այժմ Ռուսաստանի մասով իրավիճակը փոխվում է, ինչի մասին է հուշում եւ այն, որ նախկին իշխանության տարբեր շրջանակներ, այդ թվում Հրանտ Մարգարյանը ինտենսիվ փորձում են համոզել ՌԴ նախագահին, որ չվստահի Նիկոլ Փաշինյանին, բայց ջանքերն ապարդյուն են: Ըստ երեւույթին դա է նաեւ պատճառը, որ այդ շրջանակները ներկայում իրենց վրա են վերցրել Ադրբեջանին Հայաստանի զենքի մատակարարման վերաբերյալ տեղեկություն փոխանցելու առաքելությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր