Էդ դո՞ւք եք բանակ ու զինվոր գնահատողը, որ զինվորին նվաստացնելով տանում էիք բաց քվեարկության. Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

«մենք առաջին իշխանությունն ենք, որ բանակին չենք ներքաշում նախընտրական պրոցեսների մեջ: Ես հստակ հրահանգ եմ տվել պաշտպանության նախարարին, ասել եմ՝ որեւէ զինվորի չհամաձակվեք ասել, թե ում օգտին քվեարկի»,-ասաց Փաշինյանը:
Նա դիմեց ՀՀԿ-ին ու նախկին իշխանություններին՝ նշելով. «Էդ դո՞ւք եք բանակ ու զինվոր գնահատողը, որ զինվորներին նվաստացնելով, ի հեճուկս իրենց կամքի տանում էիք, որ բաց քվեարկեն կոռումպացված ու իրենց թալանող իշխանությունների դեմ: Չփորձեք հանկարծ մանիպուլացնել, նենգափոխել, թե չէ նենց կապանենգափոխենք, որ շփոթված կմնանք»,-հայտարարեց Փաշինյանը: