Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

27 նոյ 2018 20:50

Ինքը անմակարդակ զրույց է անցկացնում. Հրանտ Մարգարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ես ցանկացած խոսակցության պատրաստ եմ, բայց այդ մակարդակի արտահայտությունների չեմ ուզենա անդրադառնալ, ամոթ է։ Այս մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ մեկնաբանելով իրեն ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքը, թե «մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել» արտահայտությունը ամոթալի է։

«Ինքը անմակարդակ զրույց է անցկացնում, ես դրան պատրաստ չեմ»,–ասաց Հրանտ Մարգարյանը։
Նա հավելեց, որ աշխարհի բոլոր կենտրոններում այս ինֆորմացիային տեղյակ են, միայն մեր ժողովուրդն է անտեղյակ. «Իմ տեղեկությամբ այդպես է, երանի թե սխալվեմ, բայց դա է իրականությունը»։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ամոթալի հայտարարություններ են հնչում. ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել:

«Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք էդ կողմից, մենք էս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձեւով: Բայց նաեւ ուզում եմ ասել. Եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը եւ հայ ժողովուրդը ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի պատրաստ են կանգնել մինչեւ վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,-հայտարարեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր