Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

28 նոյ 2018 11:10

Փաշինյանի սպառնալիքները չափ ու սահման չունեն.ՀՀԿ-ն զայրացած է ելույթներից ու վարքագծից

Փաշինյանի սպառնալիքները  չափ ու սահման չունեն.ՀՀԿ-ն զայրացած է  ելույթներից ու վարքագծից ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբը հայտարարությամբ է հանդես եկել՝
Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը:
Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից:
Առիթ ունեցել ենք մեր հայտարարությամբ անդրադառնալ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակն էլ այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում, վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը ըստ էության տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ:
Հրավիրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունը վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա:
***
 ՈՒշագրավ հատվածներ՝ Փաշինյանի քարոզարշավից
«Ասում, խոսում, ուրախանում ենք, բայց վարչապետի ԺՊ ա վատացել, մի բանով օգնեք էդ տղին, ձեռից գնում ա:
էսօրվա Սպիտակի 10 րոպեանոց ելույթից եմ դուրս գրել, դիագնոզը դուք դրեք…
-Ես գալում եմ ձեր հետևից ու վզներից բռնած դուրս եմ շպրտելու ձեզ կաբինտեներից:
-Բոլորիդ կպառկցնենք ասֆալտներին:
-էս ովքեր են սրանք, ինչ Հանրապետական, ինչ օլիգարխ, ինչ մուսկուլիստ, էս ովքեր են սրանք: Բոլորիդ կպառկացնենք ասֆալտին ու տարիներով վեր չեք կենա:
-Չփորձի որևէ մեկ թպրտալ, գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորիդ, պատերով:
-Գլուխներդ պատին եք տել, ովքեր եք դուք ընդհանրապես մի հատ ձեր անուն-ազգանուններն ասեք, դուք ծակերից պիտի դուրս չգաք:
-Դուք էս երկրի փողոցներով չպետքա քայլեք, ձեր տեղը բանտերում ա և դուք հայտնվելու եք բանտերում բոլորդ, գողերը, թալանչիներ, ստահակներ:
-Գող կլինի, ավտարիտետ կլինի, վեշերներդ հավաքեք, մեկդ չթպրտա:
-ՀՀԿ-ական կամ որևէ այլ կուսակցության գյուղապետեր, նստեք ձեր կաբիտեներում արեք ձեր ամենօրյա աշխատանքը, չփորձեք որևէ քաղաքացու ասել, թե նա ում պիտի ընտրի:
– Հատ-հատ գտնելու եմ էդ մարդկանց ու պատասխանատվության եմ ենթարկելու:
-Ձեռքներիցդ առնելու ենք էդ բոլոր փողերը:
-Ոմանք էս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետև բոմժ են եղել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր