Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

28 նոյ 2018 12:45

Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել Կարեն Ղազարյանին

Ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել Կարեն ՂազարյանինՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Ղազարյանի ծնողներին։
«Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ, ինչո՞ւ. դուք գիտեք, որ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել՝ ասելով, որ Արցախում կա երեք ադրբեջանցի, իսկ Ադրբեջանի կողմում կա երեք հայ, առաջարկել են բոլորին բոլորի հետ փոխանակենք», - մինչ այդ Նոյեմբերանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Այսօր»-ը:
Նրա խոսքով` թվում է, թե պարզ իրավիճակ է, սակայն, իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։
«Որովեհետև Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացի դատապարտված են մեկը 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության, քանի որ Արցախի Հանրապետության երկու քաղաքացի են սպանել», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա հարց է ուղղել, թե այդ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին հանձնեն Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե երկու գերիներին հանձնեն Ադրբեջանին, նրանք այդ ոճրագործներից նոր ռամիլսաֆարովներ են կերտելու։
«Մենք ուզո՞ւմ եք այդպիսի բան», - հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է, որ շարունակում են Կարեն Ղազարյանի թեմայով խոսել Ադրբեջանի ղեկավարության հետ, սակայն վերջիններս հրաժարվում են Ղազարյանին վերադարձնել։
«Ասում են՝ բոլորը բոլորի հետ, և որ դուք ձեր ձեռքում պարզել եք պաստառներ՝ «Վերադարձրեք մեր Կարենին», Կարենը նաև մերն է, հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե Կարենը այս հարթակներում կանգնածներինը չէ», - ասաց Փաշինյանը։
Նա վստահեցրել է՝ դիվանագիտական բոլոր ջանքերը կգործադրեն, որ հարցը կարողանան լուծել։
«Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադարձնել, մենք այս հարցն ավելի ու ավելի կբարձրացնենք միջազգային բոլոր ատյաններում», - ասել է Նիկոլ Փաշինյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր