Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

28 նոյ 2018 13:40

Բանակում չծառայած, ազատամարտին չմասնակցած Փաշինյանն է խոսո՞ւմ բանակաշինության մասին

Բանակում չծառայած,  ազատամարտին չմասնակցած Փաշինյանն է խոսո՞ւմ բանակաշինության մասին
Նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հնչեցրել էր հետևյալ միտքը․ «Մի անգամ ասել եմ դեռ պատգամավոր ժամանակ, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, տեսեք իրենք 99 թվականին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որը ընդունված կարծիքի համաձայն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: Հիմա դուք ասեք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և առավել ևս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որևէ մեկը լսել ա, որ Հայաստանի որևէ իշխանության ներկայացուցիչ ասի, որ Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ոչ չեն ասել»:
Այս առիթով երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը ստորև.
«Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել` թեև ուներ նման հնարավորություն: Ազատամարտին չի մասնակցել` թեև կարող էր: Այս երկու իրողությունները արդեն բավարար են, որպեսզի նա իրեն իրավունք չվերապահի բանակի ու դրա մարտունակության վերաբերյալ դատողություններ անի ու գնահատականներ տա բանակի զարգացման այս կամ այն պատմական փուլին: Սա առաջինը: 
Երկրորդը: Նիկոլ Փաշինյանը բանակաշինության գործում դեռ մատը մատին չի խփել (և դեռ հայտնի չէ` ինչպես դա կանի), բայց իրեն թույլ է տալիս քննադատել մարդու, որը պաշտպանության բանակի ստեղծողներից մեկն է եղել: Ղարաբաղյան փառահեղ հաղթանակների ժամանակ ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահն է եղել: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հայկական բանակը աննախադեպ զարգացում է ապրել, և դա պատմական փաստ է: Ընտրարշավին բնորոշ դատարկաբանությունն ու զրպարտանքն էլ պետք է չափ ունենա:»
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում ասել էր․ «Մի անգամ ասել եմ դեռ պատգամավոր ժամանակ, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, տեսեք իրենք 99 թվականին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որը ընդունված կարծիքի համաձայն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: Հիմա դուք ասեք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և առավել ևս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որևէ մեկը լսելա, որ Հայաստանի որևէ իշխանության ներկայացուցիչ ասի, որ Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ոչ չեն ասել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր