Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը, կա վիրավոր          Տեսանյութ.Նոր կիրակի՝ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը       Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ    

28 նոյ 2018 19:48

Կրակոցներ` Գեղարքունիքի մարզում. Նորատուսցի 2 եղբայրներ հիվանդանոցում են

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Քիչ առաջ Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի՝ հրազենային վնասվածքներով: Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Գեղարքունիքի մարզից:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար Գեղարքունիքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Արթուր Շմավոնյանի և ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, պարզել են վիրավորների ինքնությունը: Նրանք են՝ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, եղբայրներ՝ Ամուր Մհերյանը և Գարիկ Մհերյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր