Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

28 նոյ 2018 20:08

Նշաններ, որոնք զգուշացնում են, որ ձեր կույրաղիքը լավ վիճակում չէ

Կույրաղիքի հետ կապված խնդիրներ կարող են ունենալ թե երեխաները, թե մեծահասակները։
Փորացավ (սովորաբար բութ ցավ)
Կույրաղիքի ցավը սովորաբար փորի աջ կողմում է լինում։ Շատերն այս ցավը որպես բութ ցավ են նկարագրում և սպազմ։ Եթե բորբոքումը սրվում է, ցավն ավելի տեղայնացված է դառնում և սուր՝ աջ կողմի վրա։ Երբեմն ցավը կարող եք կոնքի և մեջքի հատվածներում էլ զգալ։
Հնարավոր է մարսողության հետ խնդիրներ ունենաք, նաև սրտխառնոց և փսխում։ Հնարավոր է նաև փորկապություն կամ լուծ։
Միզելիս՝ ցավ և դժվարություն
Բորբոքված կույրաղիքի պատճառով տուժում է նաև ձեր միզապարկը. այն ստիպում է ուժեղ ցավ զգալ միզելիս և նաև դժվարությամբ եք միզում։ Հետագայում դա կարող է ազդել նաև երիկամների վրա։
Ուղիղ աղիքում ցավ
Եթե ապենդիքսը դիրքը փոխում է ձեր մարմնում, դա ուժեղ ցավ կարող է առաջացնել ուղիղ աղիքում։ Դա կարող է սկսվել ստամոքսի խանգարումից, բայց վիճակը սովորաբար գնալով վատանում է։ Դուք հնարավոր է նաև մեջքի ներքև հատվածի ցավ զգաք։ Բժիշկները կարող է և ուշադրություն չդարձնեն դրան, քանի դեռ ռեկտալ հետազոտություն չեն կատարել։











Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր