Հիասթափված ժողովուրդը մի օր իր սեւն է տալու. Աշոտյանը ՝ Փաշինյանին
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1543040181_image_750x_5bf866aa5b0f8.jpg)
Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքով, պարտաճանաչ կատարում է ՀՀԿ քարոզչական խմբի անդամի պարտականությունը՝ քարոզարշավի մեկնարկից առայսօր հետեւողականորեն գովազդելով Հանրապետականի քարոզչական բրենդը, կարգախոսը եւ գույները:
«Անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի վախը սեւ գույնից, գուցե որոշակի կոմպլեքսների հետեւանք է, բայց սեւը ասոցացնել ատելության հետ, նշանակում է Նիկոլ Փաշինյանը նաեւ վիրավորում է եկեղեցու սեւազգեստ սպասավորներին, սեւազգեստ մայրերին, սեւազգեստ հատուկջոկատայիններին, սեւազգեստ ուսանողներին՝ իրենց ավարտական երեկոյին, այս շարքը կարող եմ շարունակել»,-ասաց Աշոտյանը:
Նրա համոզմամբ, ատելության քարոզչությանը ծաղկել է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ եւ անմիջական մասնակցությամբ՝ ապրիլ-մայիս ամիսներից առայսօր, երբ թիրախավորում էին քաղաքական ընդդիմախոսներին, նրանց ընտանիքներին. «Այս ամենի համար, իհարկե, Նիկոլ Փաշինյանը պատասխան տալու է՝ առնվազն Աստծո առջեւ»:
Վիգեն Սարգսյանի հետ առանձին բանավեճից Նիկոլ Փաշինյանի խուսափելուն անդրադառնալով, Աշոտյանն ասաց. «Կարծում եմ, շատ ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը. բա ինչ աներ, գնար՝ պարտվեր, խայտառակ լիներ: Դա կհակասեր, ցաքուցրիվ կաներ իր կեղծ հերոսական կերպարը, որը նա այսքան ջանասիրաբար փորձում է կերտել»:
Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի՝ առանձին բանավիճելու առաջարկին Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Անտրամաբանական առաջարկ է, որովհետեւ նույն առաջարկով կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, մյուս կուսակցությունները: Այսինքն ես պետք է 10 հատ առանձին բանավեճ ունենա՞մ: Ես ասել եմ, որ նոյեմբերի 5-ին բոլոր քաղաքական ուժերի հետ բանավեճ լինի»:
Նա նաեւ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն իր սեւ պաստառներով կանխավարկած է ստեղծել կամ ընդունել է, որ Հայաստանում իրենց ատում են. «Այդ զգացումը ես չեմ սերմանել, իրենք են սերմանել իրենց գործունեությամբ»: